ԻՊ-ը լքել է Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող Էր Ռուտբա քաղաքը

09:18 • 14.03.16

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ամբողջությամբ լքել են Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող Էր Ռուտբա քաղաքը։ Նրանք այնտեղից դուրս են բերել նաև իրենց ընտանիքներին և կարողությունը, գրում է BBC-ն։

 

Քաղաքը, որը ռազմավարական դիրք է զբաղեցնում Ամման-Բաղդադ մայրուղում, ջիհադականների կողմից գրավվել է 2014-ին:

 

Քաղաքապետը հայտնել է, որ այնտեղ չեն մնացել գրոհայիններ, սակայն տեղի բնակիչները չեն համարձակվում ընդդիմանալ և իշխանությունն իրենց ձեռքը վերցնել` սպասելով կառավարական ուժերի ժամանմանը:

 

Մինչ այդ, Իրաքի Անբար նահանգում իրաքյան անվտանգության ուժերը հարձակում են գործում Մոհամադի քաղաքի վրա, որտեղից ջիհադականները նահանջում են դեպի հարևան Հիթ քաղաք:

ԻՊ-ը լքել է Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող Էր Ռուտբա քաղաքը