Ռուսաստանը կպաշտպանի Սիրիայի դաշնայնացումը երկրի ժողովրդի նման ցանկության դեպքում. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թունիսի արտգործնախարար Հմայիս ալ-Ջհինաուիի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կպաշտպանի Սիրիայի դաշնայնացումը, եթե դրա օգտին արտահայտվի սիրիացի ժողովուրդը, հաղորդում է РИА Новости-ն:
«Ինչպես լինի սիրիացի կառավարության և ընդդիմության ողջ սպեկտրի միջև պայմանավորվածությունը Սիրիայի ապագա կառուցվածքի վերաբերյալ, այդ պայմանավորվածությանն էլ մենք կաջակցենք: Դա է ուղղակիորեն հետևում Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշումներից»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ցանկացած ձև, «ինչպես էլ այն կոչվի՝ դաշնայնացում, ապակենտրոնացում, ունիտար պետություն, պետք է լինի բոլոր սիրիացիների համաձայնության առարկան»:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի պարտադրել Սիրիային իր հայացքները նրա ապագա պետական կառուցվածքի վերաբերյալ: «Մենք երբեք չենք փորձել ինչ-որ բան որոշել սիրիացի ժողովրդի փոխարեն»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։










