Սաակաշվիլին ու նրա աջակիցները մտադիր են քաղաքական կուսակցություն հիմնել Ուկրաինայում

15:05 • 14.03.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը պատրաստվում է քաղաքական կուսակցություն հիմնել, հաղորդում է interfax.ru-ն։

«Շուտով մենք կունենանք քաղաքական ծրագիր, ըստ էության՝ նախընտրական: Դա կլինի աջ կենտրոնամետ, ֆիսկալ-պահպանողական և սոցիալ-լիբերալ ծրագիր: Մենք ցանկանում ենք կառուցել ժողովրդավարական, եվրոպական կուսակցական կազմակերպություն, որտեղ առաջնորդները կընտրվեն ժողովրդավարական ճանապարհով»,- գրել է ներդրումների և զարգացման հարցերով Օդեսայի նահանգապետի տեղակալի պաշտոնակատար Սաշա Բորովիկը Facebook-ի իր էջում:

Նա նշել է, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը տևում է արդեն չորս ամիս, քաղաքական էլիտան սնանկացել է, և դա տրամաբանորեն բերում է նոր ընտրությունների: Նրա կարծիքով՝ Ուկրաինայում անհրաժեշտ է քաղաքական էլիտայի փոփոխություն:

Սաակաշվիլին ու նրա աջակիցները մտադիր են քաղաքական կուսակցություն հիմնել Ուկրաինայում