Սաակաշվիլին հերքում է Ուկրաինայում կուսակցություն հիմնելու լուրերը
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ կուսակցություն հիմնել։ Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել է Օդեսայի նահանգապետը:
«Ես Սաշա Բորովիկի հետ չեմ քննարկել կուսակցության ստեղծման վերաբերյալ հարցեր: Ոչ մի կուսակցություն այժմ չի նախատեսվում ստեղծել: Դա ճիշտ չէ»,- ասել է նա:
Ավելի վաղ ներդրումների և զարգացման հարցերով Օդեսայի նահանգապետի տեղակալ Սաշա Բորովիկը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը պատրաստվում է քաղաքական կուսակցություն հիմնել։
Ավելի ուշ Բորովիկը նույնպես հերքել է Սաակաշվիլիի կուսակցության ստեղծումը: Ինչպես նա հայտարարել է՝ նրա խոսքերը սխալ են մեկնաբանվել:










