Բակո Սահակյանը և Յուրի Խաչատուրովը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր

18:57 • 14.03.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:


Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 


 

Բակո Սահակյանը և Յուրի Խաչատուրովը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր