Ստամբուլում հակաահաբեկչական հատուկ գործողություն է անցկացվել

11:05 • 14.03.16

Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական վարչության աշխատակիցները հատուկջոկատայինների հետ գործողություն են իրականացրել Գազիօսմանփաշա շրջանում և այլ վայրերում։

 

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, համաժամանակյա գործողության նպատակն ահաբեկիչներին բացահայտելն է եղել։

 

Գործողության ընթացքում օգտագործվել են զրահապատ մեքենաներ։

 

Բազմաթիվ կասկածյալներ են ձերբակալվել, նրանց տներում խուզարկություններ են իրականացվել։

 

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկից ոչ հեռու, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան գտնվել է երկու ավտոբուսների մեջտեղում։ Զոհվել է 34, վիրավորվել՝ 125 մարդ։

Ստամբուլում հակաահաբեկչական հատուկ գործողություն է անցկացվել