Թուրքիայի Շըրնաք քաղաքում պարետային ժամ է սահմանվել. Reuters

13:13 • 14.03.16

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել երկրի հարավ-արևելյան Շըրնաք քաղաքում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նույնանուն նահանգի նահանգապետի գրասենյակին։

 

Պարետային ժամը սահմանվել է գիշերվանից: Շըրնաք քաղաքը հիմնականում բնակեցված է քրդերով։

 

Հիշեցնենք, որ երեկ Անկարայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունը, մասնավորապես, տեղի է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնական ավտոբուսի կանգառում՝ վարչապետի գրասենյակներից մեկի մոտակայքում, երբ այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել։

Նախնական տեղեկություններով՝ ականապատ ավտոմեքենան պայթել է՝ գտնվելով երկու ավտոբուսի մեջտեղում։ Այլ տվյալների համաձայն՝ մահապարտի ավտոմեքենան բախվել է ավտոբուսներից մեկին:

Ահաբեկչության հետևանքով մահացել է 34 մարդ, նրանցից մեկը կամ երկուսն ահաբեկիչներ են: Հիվանդանոց է տեղափոխվել 125 մարդ, 19 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է։

Թուրքիայի Շըրնաք քաղաքում պարետային ժամ է սահմանվել. Reuters