Սարի-Թաղի ոլորաններում մահվան ելքով ծեծկռտուքը կատարել է Դավիթ Պ.-ն. քննությունը շարունակվում է

11:26 • 15.03.16

 

Ինչպես Tert.am-ը տեղեկացրել էր, մարտի 13-ին՝ժամը 21.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սարի-Թաղի ոլորաններում ծեծկռտուք է։

 

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 դպրոցի մոտից իրենց մոտ են տեղափոխվել 1999 թ. ծնված Արմեն Բաղդասարյանը՝ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սերգեյ Օ.-ն՝ «որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Սամվել Գ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Լևոն Բ.-ն՝ «գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Ժորա Ա.-ն՝ «ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք» ախտորոշմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Նույն օրը, ժամը 22.10-ին, Արմեն Բաղդասարյանը հիվանդանում մահացել է:
ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 15-ին, ժամը 01.00-ին, Նոր Նորքի բաժին են ներկայացել եղբայրներ` 1990 թ. ծնված Դավիթ Պ.-ն և 1991 թ. ծնված Նարեկ Պ-ն, ովքեր հայտարարել են, որ տվյալ վիճաբանության ժամանակ նշված հանցագործությունը կատարել է Դավիթ Պ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:


Դավիթ և Նարեկ Պ.-երը նախապատրաստված նյութերի հետ միասին ուղարկվել են Էրեբունի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է:


 

Սարի-Թաղի ոլորաններում մահվան ելքով ծեծկռտուքը կատարել է Դավիթ Պ.-ն. քննությունը շարունակվում է