Բեռլինում պայթուցիկով համալրված մեքենա է պայթել, կա մեկ զոհ
Բեռլինում պայթուցիկով համալրված մեքենա է պայթել, զոհվել է մեքենայի վարորդը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությանը:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոմեքենան ընթանալիս է եղել։
Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը եղել են պայթուցիկ սարքերը: Նրանք զննում են ավտոմեքենան՝ ավելի շատ պայթուցիկ նյութերի առկայության կասկածանքով:
Ոստիկանությունը խնդրել է շրջանի բնակիչներին փակել իրենց պատուհանները և մնալ իրենց բնակարաններում:










