Բեռլինում պայթեցված ավտոմեքենայի վարորդը ներգրավված է եղել թմրանյութերի վաճառքում. Bild

17:01 • 15.03.16

Բեռլինում այսօր պայթեցված ավտոմեքենայի վարորդը հայտնի է եղել ոստիկանությանը թմրանյութերի շրջանառությանը և մարմնական վնասվածքներ հասցնելուն առնչվող գործերով, հաղորդում է Bild-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների։

 

Ավելի վաղ ոստիկանությունը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ մահացած տղամարդը 43 տարեկան էր։

 

Ոստիկանությունը պետք է պարզի, թե արդյոք հանցագործությունն ուղղված էր վարորդի դեմ:

 

«Bild-ի տեղեկություններով՝ տղամարդը 43 տարեկան էր, նա հայտնի է ոստիկանությանը թմրանյութերի շրջանառությանը և մարմնական վնասվածքներ հասցնելուն առնչվող գործերով: Թերթի տեղեկություններով՝ ավտոմեքենան գրանցված է թուրքականի նմանվող ազգանվամբ կնոջ անունով»,- ասված է Twitter-ի հաղորդագրությունում:

 

Ինչպես հայտնի է դարձել ավելի վաղ՝ գերմանական ժամանակով առավոտյան մոտ ժամը 8:00-ին պայթել է փողոցով ընթացող Volkswagen Passat ավտոմեքենան։ Պայթյունից հետո այն բախվել է կայանված մեքենայի, պայթեցված ավտոմեքենայի վարորդը մահացել է:

 

Բեռլինում պայթեցված ավտոմեքենայի վարորդը ներգրավված է եղել թմրանյութերի վաճառքում. Bild