Բրեյվիկի գործով դատավարությունը սկսվել է ոճրագործի նացիստական ողջույնով (լուսանկարներ)
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, ով դատական հայց է ներկայացրել Նորվեգիայի իշխանությունների դեմ` բողոքելով իր բանտային պայմաններից, դատական նիստի մեկնարկի ժամանակ նացիստական ոճով ողջույն է հղել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա ոճրագործը, ում ծրագրած կրկնակի ահաբեկչության հետևանքով 2011թ. մահացել էր 77 մարդ, բողոքել է, որ ինքը բանտում ապրում է «անտանելի» պայմաններում: Հանցագործի խոսքով՝ անազատության մեջ ինքը դարձել է «դաժան ու ոչ մարդկային» վերաբերմունքի զոհ:
Բրեյվիկը, մասնավորապես, բողոքում է համակարգչի, համացանցի բացակայությունից, ինչպես նաև PlayStation խաղային կցորդ է պահանջում։
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Բրեյվիկի ներկայացրած հայցն իսկական մարտահրավեր է Նորվեգիայի իրավական համակարգի համար:
















