Ֆրանսիան ողջունել է ռուսական ավիախումբը Սիրիայից դուրս բերելու մասին որոշումը

17:31 • 15.03.16

Այն, ինչը հանգեցնում է Սիրիայում իրավիճակի ապասրացմանը, պետք է խրախուսվի։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը։


«Մենք ուշադրություն ենք դարձրել Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։ Եթե դրանք իրագործվեն, ապա այն դրական կանդրադառնա իրավիճակի զարգացման վրա»,-ասել է նա։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական Սու-34 ռմբակոծիչներն արդեն դուրս են եկել Սիրիայի տարածքից ու վայրէջք են կատարել Վորոնեժի մոտ գտնվող ավիաբազայում։

Ֆրանսիան ողջունել է ռուսական ավիախումբը Սիրիայից դուրս բերելու մասին որոշումը