Ադրբեջանցի ընդդիմադիրը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

16:02 • 15.03.16

Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանում այսօր ընթերցվել է ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարման անդամ Մամեդ Իբրահիմի դատավճիռը։ Վերջինս 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է contact.az-ը։


Նրա փաստաբան Յալչին Իմանովը հայտարարել է, որ դատավոր Թուրգայ Հուսեյնովի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից։

 

Պաշտպանը մտադիր է բողոքարկել վճիռը։

 

«Մենք չենք հավատում վերաքննիչ դատարանին, բայց այն մեզ անհրաժեշտ է դատական բոլոր փուլերն անցնելու համար, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան», -ասել է Իմանովը։

 

Իբրահիմը ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին՝ խուլիգանության մեղադրանքով։ Հետո այն փոխվել էր ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով, որով Իբրահիմին մինչև 5 տարվա ազատազրկում էր սպառնում։

Ադրբեջանցի ընդդիմադիրը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել