Մահացել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը. CNN

08:55 • 15.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` Աբու Ումար աշ- Շիշանին մահացել է վնասվածքների հետևանքով, որոնք նա ստացել է նախորդ շաբաթ, հայտնում է CNN-ը։

 

Այդ տեղեկությունը հետագայում հաստատել են ամերիկացի երկու պաշտոնյաներ:


Աղբյուրները հայտնում են, որ աշ- Շիշանին վիրավորվել էր ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով նախորդ շաբաթ, ինչի հետևանքով մահացել է:


Նշվում է, որ պաշտոնատար անձինք չեն հայտնել` ինչպես են իրենք իմացել ԻՊ-ի առաջնորդի մահվան մասին:


 

Մահացել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը. CNN