Ինդոնեզիայի ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապեր ունեցող ահաբեկչական ցանց է բացահայտել. լրատվամիջոցներ

09:32 • 15.03.16

Ինդոնեզիայի ոստիկանությունը Հյուսիսային Սումատրա նահանգում բացահայտել է ահաբեկչական ցանց, որը, ենթադրաբար, կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` Straits Times թերթին հղումով:

 

Տեղի իրավապահ մարմինները որոնում են գրոհայինների ղեկավարին, ով իրեն անվանում է «Աբու Սումատրա»: Ինչպես հայտնում է թերթը, ոստիկաններին հաջողվել է պարզել ընդհատակյա ահաբեկչական խմբավորման գոյության մասին մի քանի կասկածյալների ձերբակալությունից հետո:

 

Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են սոցկայքերում ենթախմբեր հայտնաբերել, որոնցում պարունակվել է անհրաժեշտ տեղեկություն։


 

Ինդոնեզիայի ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապեր ունեցող ահաբեկչական ցանց է բացահայտել. լրատվամիջոցներ