Քեմբրիջի դքսուհին հերթական անգամ փայլել է իր նրբաճաշակությամբ (լուսանկարներ)
Մարտ ամսվա ամեն 2-րդ երկուշաբթի օրը բրիտանացիները նշում են Ազգերի համագործակցության օրը, որը տոնում են նաև թագավորական ընտանիքի անդամները` Էլիզաբեթ 2-րդի գլխավորությամբ։
Ինչպես նշում է Tatler-ը, այս տարի Վեսթմինսթերյան աբբայությունում կայացած տոնակատարությանը ներկա են եղել Վինձորների ընտանիքի բոլոր անդամները։ Առավոտյան թագուհին ստանձնել է տոնակատարության պաշտոնական մասը, իսկ երեկոյան կազմակերպվել է հատուկ փակ ընդունելություն, որի շրջանակում հյուրերին դիմավորել են արքայազներ Ուիլյամն ու Հարին:
Սակայն տոնակատարության օրն առանձնահատուկ ուշադրության է արժանացել Քեմբրիջի դսքուհի Քեյթ Միդլթոնը, ով եկեղեցում հայտնվել է Erdem նրբաճաշակ ու էլեգանտ վերարկուով և դրան սազական John Boyd մոխրագույն գլխարկով:
Այս ելույթով դքսուհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարողանում է հիանալիորեն համադրել անգլիական զսպվածությունն ու թագավորական ճաշակը:



















