Բրյուսելում չեղարկել են քրդական մշակութային երեկոն՝ ԵՄ-Թուրքիա գագաթաժողովին ընդառաջ. EUоbserver
Բրյուսելի շրջանային խորհրդարանի վարչակազմը մարտի 18-ին կայանալիք Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովին ընդառաջ չեղարկել է քրդական մշակույթին նվիրված երեկոյի անցկացումը. գրում է EUоbserver-ը։
Բրյուսելի խորհրդարանում մշակութային միջոցառման՝ «առեղծվածային պատճառով» չեղարկումն անսպասելի է եղել նաև այն նախաձեռնած պատգամավորների համար։ Նշվում է, որ երեկույթի անցկացման վայրն է փոխվել։ Այն տեղի կունենա Բրյուսելի ազատ համալսարանում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ մշակութային միջոցառմանը որպես պատվավոր հյուր հրավիրված էր Քրդական բարձրագույն կոմիտեի մարտական թևի ղեկավար Նասրին Աբդալլան։
Կիրակի երեկոյան Անկարայում ականապատ ավտոմեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 37 մարդ։ Թուրքական իշխանություններն արդեն հայտարարում են, որ ահաբեկիչները Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներ են եղել։
Քրդերի ներկայացուցիչները, սակայն, հերքում են այդ տեղեկությունը։










