Մակեդոնիան Հունաստանին է վերադարձնում ապօրինի կերպով երկիր հասած ներգաղթյալներին
Մակեդոնիայի ոստիկանությունը սկսել է Հունաստանին վերադարձնել մի քանի հարյուր ներգաղթյալների, որոնք երկուշաբթի օրն անցել են հանրապետության տարածք՝ Մոին գյուղի շրջանում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնում է МКД պորտալը՝ վկայակոչելով Մակեդոնիայի ՆԳՆ-ին:
«Մոտ հարյուր մարդ՝ լրագրողներ, լուսանկարիչներ, կամավորներ, որոնք երեկ փախստականների հետ միասին ապօրինի կերպով անցել են պետական սահմանը, տուգանվել են՝ յուրաքանչյուրը 510 եվրոյով, և ստացել են Մակեդոնիա մուտքի վեցամսյա արգելք: Տուգանվածների մեծ մասը Հունաստանի և Գերմանիայի քաղաքացիներ են»,- նշել է լրատվական կայքը:
Ներգաղթյալներին, ինչպես հաղորդվում է, ոստիկանությունը հունական տարածք է վերադարձնում բեռնատարներով:
Երկուշաբթի օրը փախստականների խումբը՝ ավելի քան երկու հազար մարդ, կանգնեցվել է Մակեդոնիայի ոստիկանության և զինվորականների կողմից Հունաստանի հետ Մոին սահմանամերձ գյուղի մոտ: Մոտ 700 հոգանոց ներգաղթյալների մի քանի խմբերի հաջողվել է անցնել սահմանը, բայց այնուհետ նրանց կանգնեցրել են հանրապեության տարածքում։










