Մրայա Քերին հրաժարվում է վճարել մահամերձ քրոջ բուժման ծախսերը. The New York Daily News

13:57 • 15.03.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերին, ով իր բազմամյա բեղուն կարիերայի ընթացքում վաստակել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հրաժարվում է վճարել մահամերձ վիճակում գտնվող հարազատ քրոջ բուժման ծախսերը:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս մասին պատմել է աստղի եղբայրը` Մորգան Քերին, ով համաշխարհային ճանաչում ձեռքբերած քրոջն անվանել է «չար կախարդ»:

 

Քերիի եղբայրը պատմել է, որ իրենց ավագ քույրը` 54-ամյա Էլիսոն Քերին, ով հիվանդ է ՄԻԱՎ վարակով, գլխուղեղի ու ողնաշարի շտապ վիրահատության կարիք ունի:

 

«Կարող եմ ասել, որ նա իր շների կերի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան արժե հարազատ քրոջ բուժման համար վճարը»,-պատմել է 51-ամյա Մորգանը: Նա հավելել է, որ Էլիսոնի հոսպիտալացումից հետո Մրայան նույնիսկ չի էլ այցելել քրոջն ու չի հետաքրքրվել նրա առողջությամբ` չնայած, որ քույրը ծայրահեղ ծանր վիճակում է:

 

«Էլիսոնն անընդհատ փորձել է կապվել նրա հետ, ես` նույնպես: Սակայն Մրայան անտեսում է մեր զանգերն ու նամակները: Կարծում եմ` նա իրենից զատ ոչ մեկի չի սիրում»,-ասել է հուսալքված եղբայրը:

 

LI20RD27, Studio Copy of Existing Photograph- NO PHOTO CREDIT- Morgan Carey, brother of Mariah Carey.

Mariah Carey's HIV positive sister has been arrested for prostitution. Alison Carey, who has battled drug addiction for years, was arrested as she allegedly went to meet a customer to have sex in Long Island, New York for $250.

Մրայա Քերին հրաժարվում է վճարել մահամերձ քրոջ բուժման ծախսերը. The New York Daily News