Հազարավոր ներգաղթյալներ հատել են հունա-մակեդոնական սահմանը

01:12 • 15.03.16

Հունաստանի հյուսիսում տեղակայված ճամբարից շուրջ 2000 ներգաղթյալ է փախել` հատելով սահմանն ու անցնելով Մակեդոնիայի տարածք:

Ինչպես հաղորդում է BBC-ն` երկար թափառումներից հետո ներգաղթյալներն անցել են գետը և երկու երկրների միջև ցանկապատը հաղթահարելու միջոց են գտել:  

Աղբյուրի հաղորդմամբ` Մակեդոնիայի ոստիկանությունն ու բանակը տեղյակ են կատարվածից: Մակեդոնացի զինվորականները գտել են փախստականների մի մասին և տեղավորել  բեռնատարներում, սակայն հայտնի չէ, թե ուր են նրանց կտանեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակեդոնիան փակում է սահմանը փախստականների առաջ:

 

 

Հազարավոր ներգաղթյալներ հատել են հունա-մակեդոնական սահմանը