Օբաման խոստովանել է, որ շատ է հավանում Միշելի բարեմասնությունները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ առիթը բաց չի թողել առաջին տիկնոջը` Միշել Օբամային գովաբանելու համար:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, խոսելով աշխարհում կանացի գեղեցկության նորմերի փոփոխության մասին` նախագահն ասել է, որ թեև իր կինը խոշորամարմին է, այնուհանդերձ` բարեկազմ է ու շատ լավ օրինակ կարող է լինել մյուսների համար:
«Դուստրերս բարձրահասակ, շքեղ ու գեղեցիկ բարեմասնություններով մայրիկ ունեն, ինչպես նաև հայրիկ, ով շատ է հավանում այդ բարեմասնությունները»,-ասել է Օբաման` հավելելով, որ ժամանակներն արագորեն փոխվում են, գեղեցկության վերաբերյալ մարդկանց պատկերացումները` ևս:










