Փարիզում վերաբացվել է ահաբեկիչների հարձակմանը ենթարկված սրճարանը

10:23 • 15.03.16

Փարիզում ահաբեկչական հարձակումներից 4 ամիս անց վերաբացվել է «Փոքրիկ Կամբոջա» անվանումով ռեստորանը, որտեղ 3 մարդ էր մահացել: Ինչպես փոխանցում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հաստատությունը դարձել է հարձակման ենթարկված 6 վայրերից 5-րդը, որը կրկին բացել է իր դռները, գրում է Лента-ն:

 

Նշվում է, որ ռեստորանի անձնակազմը, որը բաղկացած է 17 մարդուց, վերադարձել է ամբողջ կազմով: Ներսում վերականգնվել է նախկին կահավորանքը, փոփոխության է ենթարկվել միայն մի պատը, որի վրա 13 սպիտակ քառակուսի է տեղադրվել` ի հիշատակ այդ ողբերգական օրվա:

 

Ահաբեկչությունների շարքը, որոնց հետևանքով ավելի քան 130 մարդ էր մահացել, ավելի քան 350-ը՝ վիրավորվել, տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին։
 

Փարիզում վերաբացվել է ահաբեկիչների հարձակմանը ենթարկված սրճարանը