Պուտինը կոչ է արել թույլ չտալ ՌԴ-ում ապօրինի ներգաղթի այնպիսի իրավիճակի ստեղծում, ինչպիսին ԵՄ-ում է

15:57 • 15.03.16

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել թույլ չտալ Ռուսաստանում ապօրինի ներգաղթի այնպիսի իրավիճակի ստեղծում, ինչպիսին Եվրամիությունում է։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին նա հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի կոլեգիայի նիստում։


«Լուրջ ուշադրության է արժանի ապօրինի միգրացիայի խնդիրը։ Դա համալիր մարտահրավեր է, և այն իրենց լիազորությունների շրջանակներում պետք է լուծեն պետական իշխանության բոլոր մարմինները։ Մենք ձեզ հետ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ԵՄ-ի սահմաններին։ Մենք նման սուր խնդիր չունենք, և դա նաև ձեր շնորհիվ է։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ նման բան մեզ մոտ տեղի ունենա, չնայած մենք հասկանում ենք, որ խնդիրը սուր է. մենք միլիոնավոր ներգաղթյալներ ունենք նախկին ԽՍՀՄ պետություններից»,- հայտարարել է Պուտինը։

 

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է նորմալ պայմաններ ստեղծել մարդկանց համար։

 

«Պետք է այնպես անել, որ մարդիկ նորմալ պայմաններում ապրեն, աշխատեն այնտեղ, որտեղ նրանց աշխատանքի կընդունեն, որ իրականացնեն ՌԴ օրենքի պահանջներն ու այն ազգերի ավանդույթները, որոնց մեջ ապրում են»,-ասել է Պուտինը։

Պուտինը կոչ է արել թույլ չտալ ՌԴ-ում ապօրինի ներգաղթի այնպիսի իրավիճակի ստեղծում, ինչպիսին ԵՄ-ում է