ԵՄ-ն կոչ է անում բանկերին չգնել Ռուսաստանի պարտատոմսերը. The Financial Times
Եվրամիությունը կոչ է արել բանկերին հետ կանգնել ռուսական պետական պարտատոմսերի տեղաբաշխումից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցության շրջանակում։ Այդ մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ԵՄ պատժամիջոցները չեն արգելում ռուսական արժեթղթերի գնումը, բայց Բրյուսելը կարծում է, որ ստացված միջոցները կարող են օգտագործվել ոչ ըստ նշանակության, նշում է թերթը:
«Ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում, որ մենք մասնակցենք ռուսական պարտատոմսերի տեղաբաշխմանը։ Մեզ դա խորհուրդ չի տրվում»,- պատմել է ԵՄ-ի նախազգուշացումներին ծանոթ բանկիրը:
Նշվում է, որ եթե եվրոպական բանկերը հրաժարվեն ռուսական պարտատոմսերից, Մոսկվան ստիպված կլինի հրաժարվել Ղրիմի անեքսիայից հետո կապիտալի շուկաներ դուրս գալու իր առաջին փորձից:










