ՄԱԿ-ը դադարեցրել է Մարիա Շարապովայի հետ համագործակցությունը՝ որպես բարի կամքի դեսպան

17:05 • 15.03.16

ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը ռուս թենիսիստուհի, բարի կամքի դեսպան Մարիա Շարապովայի հետ, որը խոստովանել է, որ արգելված նյութ է օգտագործել, տեղեկացնում է ТАСС-ը։

 

«ՄԱԿ-ը, ինչպես նախկինում, երախտապարտ է Մարիա Շարապովային մեր աշխատանքին աջակցելու համար, հատկապես՝ Չեռնոբիլի աղետի հետևանքների դեմ պայքարի հարցում։ Սակայն հաշվի առնելով Շարապովայի վերջին խոստովանությունը՝ մենք դադարեցնում ենք նրա գործունեությունը բարի կամքի դեսպանի դերում, քանի դեռ քննությունը չի ավարտվել»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

 

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ավելի վաղ խոստովանել էր, որ հունվարին Ավստրալիայի «Մեծ սաղավարտի» բաց առաջնության ժամանակ չի անցել դոպինգ-հետազոտությունը։

 

 «Մեծ սաղավարտի» հնգակի դափնեկիրը նշել է նաև, որ միլդրոնատ դեղամիջոցն ընդունել է քիչ չափաբաժնով և ոչ ամեն օր, ինչպես իրեն նշանակել է իր բժիշկը: 

 

ՄԱԿ-ը դադարեցրել է Մարիա Շարապովայի հետ համագործակցությունը՝ որպես բարի կամքի դեսպան