Սիրիական ընդդիմությունն «անակնկալ» է անվանել ՌԴ զորքերի դուրսբերման մասին որոշումը
Սիրիայի ընդդիմությունը ողջունել է երկրից ռուսական զորքի դուրսբերման մասին Ռուսաստանի որոշումը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովին։
«Եթե Ռուսաստանը լուրջ վերաբերի զորքերի դուրսբերմանը, դա լուրջ խթան կտա խաղաղ բանակցություններին»,- հայտարարել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Սալիմ ալ-Մուսլաթը։
Նա նաև հավելել է, որ դա զգալի ճնշում կգործադրի ռեժիմի վրա, որը երկարաձգվում էր Ռուսաստանի աջակցության շնորհիվ:
Ընդդիմության խմբերից մեկը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի որոշման վերաբերյալ: «Ես չեմ հասկանում Ռուսաստանի հայտարարությունը, դա անակնկալ է, ինչպես և նրանց ներքաշվելը պատերազմի մեջ»,- ասել է Սիրիական ազատ բանակի կազմի մեջ մտնող «Առաջին առափնյա դիվիզիա» խմբավորման ներկայացուցիչ Ֆադի Ահմադը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից:










