Ռուսական ինքնաթիռների արդեն երկու խումբ է լքել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան (թարմացված)

13:10 • 15.03.16

13.35 Ռուսական ինքնաթիռների արդեն երկու խումբ է լքել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան։ Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ավիաբազայում գտնվող լրագրողը։

 

«Առաջին երկու խմբերն արդեն դուրս են եկել և թռչում են Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է թղթակիցը:
 


 

Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը դուրս է եկել Սիրիայից դեպի մշտական տեղակայման վայրեր։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

 

Ինքնաթիռները թռչում են խմբերով, որոնցից յուրաքանչյուրի կազմում մտնում է «առաջատարը»՝ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռ (Տու-154 կամ Իլ-76), որը տեղափոխում է ինժեներա-տեխնիկական անձնակազմին, ավիացիոն և նյութատեխնիկական իրերը, ինչպես նաև դրան հետևող տարբեր տեսակի մարտական ինքնաթիռները:

 

Այդ դասավորությամբ խումբը թռչում է նախանշված ուղեգծով մինչև Ռուսաստանի սահման, որը հատելուց հետո բոլոր ինքնաթիռներն արդեն ինքնուրույն կուղղվեն մշտական տեղակայման իրենց կենտրոններ:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ից սկսել դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից: 


 

 

Ռուսական ինքնաթիռների արդեն երկու խումբ է լքել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազան (թարմացված)