Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում հերքել են Սաակաշվիլիին նահանգապետի պաշտոնից ազատելու մասին լուրերը

08:44 • 15.03.16

Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր է ազատեն Օդեսայի նահանգապետի պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Газета-ն:

 

«Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միխեիլ Սաակաշվիլիի հետ Օդեսայի զարգացման հեռանկարային նախագծերի մասին: Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատման մասին բոլոր «հաղորդագրությունները» չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ մարտի 14-ին լրատվամիջոցները հայտնել էին, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Սաակաշվիլիի՝ պաշտոնից ազատման մասին հրամանագիրը:
 

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում հերքել են Սաակաշվիլիին նահանգապետի պաշտոնից ազատելու մասին լուրերը