ՄԱԿ-ը վտանգավոր իրավիճակի պատճառով դադարեցրել է հումանիտար օգնության մատակարարումը Սիրիա

00:46 • 15.03.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով,  ստիպված է դադարեցնել հումանիտար օգնության մատակարարումը Սիրիայի` շրջափակման մեջ գտնվող քաղաքներ:

«Ցավոք, մեքենաները, որոնք նախատեսված էին Մադաի, Զաբադանի, Ֆուա և Քեֆրաի քաղաքների համար, ստիպված են եղել  կանգ առնել` անվտանգության նկատառումներից ելնելով:

Մատակարարման ծրագրերը կվերանայվեն հենց որ իրավիճակը անվտանգության շուրջ դա թույլ կտա», - Դյուժարիկի խոսքը մեջբերում РИА Новости-ն:

Վերջինիս խոսքով` տարվա սկզբից 238 000 սիրիացի պարենային և բժշկական օգնություն է ստացել: Սակայն ՄԱԿ-ի գնահատումներով`  դժվար հասանելի շրջաններում ավելի քան 4.6 մլն մարդ է բնակվում, որոնք օգնության կարիք ունեն:

 

 

ՄԱԿ-ը վտանգավոր իրավիճակի պատճառով դադարեցրել է հումանիտար օգնության մատակարարումը Սիրիա