Porsche-ն 9000-ական եվրո բոնուս կվճարի իր բոլոր աշխատակիցներին
Porsche ընկերությունը խոստացել է իր բոլոր 15 600 աշխատակիցներին 8 հազար 911 եվրո բոնուս վճարել: Գերմանական մեքենաշինական ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ 2015 թվականն ամենահաջողակն է եղել ապրանքանիշի պատմության մեջ:
Motor.ru-ի հաղորդմամբ` 2015-ին Porsche-ն պատմության մեջ առաջին անգամ կարողացել է ավելի քան 200 000 մեքենա իրացնել մեկ օրացուցային տարում: Ապրանքանիշի համար խոշորագույն շուկան շարունակում է մնալ Եվրոպան, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` ԱՄՆ-ն:
Անցյալ տարի Porsche-ն 225 121 մեքենա է վաճառել, որը նախորդ տարվանից 19 տոկոսով ավելի է:
Ընկերության տարեկան եկամուտն աճել է 25 տոկոսով`կազմելով 21.5 մլրդ եվրո, իսկ մաքուր եկամուտը` 3.4 մլրդ եվրո:










