Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Պալմիրայի մոտակա բարձունքում
Սիրիական բանակն աշխարհազորային ջոկատների աջակցությամբ Պալմիրայից հարավ-արևելք ընկած բարձունքներից դուրս է մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
«Սիրիական բանակի մարտիկները և աշխարհազորայիններն ԻՊ-ի ահաբեկիչներին դուրս են մղել 939.5 բարձունքից, որը գերիշխող դիրք է գրավում Հայա լեռնաշղթայում: Բոլոր ահաբեկիչները կրակային հեռավորությամբ ոչնչացվել են», - գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Վերջինիս խոսքով` սիրիական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հայա լեռնաշղթայի մոտակայքում գտնվող կիրճի հրամանակետը: Բարձունքում իրենց դիրքերն են հաստատել կառավարական բանակի մարտիկները:










