Աշխարհի ամենաերջանիկ և տխուր երկրները. Հայաստանը 121-րդն է

21:14 • 16.03.16

Ամերիկյան Կոլումբիա Համալսարանի և ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների ցանցը հրապարկել է աշխարհի ամենաերջանիկ երկրների 2016թ-ի զեկույցը, գրում է Reuters-ը:


Աշխարհի ամենաերջանիկ երկիրն է համարվում Դանիան, երկրորդ տեղում է Շվեյցարիան, իսկ Իսլանդիան երրորդն է: Հայաստանը զբաղեցնում է 121-րդ տեղը: ԱՄՆ-ն 13-րդն է, Ռուսաստանը 56-րդը, Ադրբեջանը 81-րդը, Վրաստանը 126-րդը իսկ Թուրքիան` 78-րդը:


Վերջին տեղում է աֆրիկյան Բուրունդի պետությունը, որին նախորդում են Սիրիան, Տոգոն և Աֆղանստանը:

Աշխարհի ամենաերջանիկ և տխուր երկրները. Հայաստանը 121-րդն է