Անկարան հանդես է գալիս Սիրիայի միասնականության օգտին. Reuters
Թուրքիան սատարում է Սիրիայի ազգային միասնությանը և հայտարարում է, որ բոլոր տեսակի միակողմանի գործողությունները, ինչպես դաշնայնացման մասին հայտարարությունը, չունեն իրավական ուժ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղյբուրին:
Այդ հայտարարությունը ստացվել է սպասումների ֆոնին, որ երկրի հյուսիսում երեք քրդական կանտոնների ինքնավարությունը մտադիր է դաշնության ստեղծման մասին հայտարարել։
Գործակալության աղբյուրը նշել է, որ Սիրիայի կառավարման ձևը և վարչական կառուցվածքը պետք է որոշեն երկրի բոլոր քաղաքացիները՝ նոր Սահմանադրության համաձայն:










