Փեշավարում պայթեցվել է պետական ծառայողների տեղափոխող ավտոբուսը
Առնվազն 15 մարդ է զոհվել Պակիստանի սահմանամերձ Փեշավար քաղաքում ավտոբուսի պայթեցման հետևանքով, հաղորդում է Lenta.ru-ն։
Պայթուցիկը պայթեցվել է պետական աշխատողներին աշխատավայր հասցնող ավտոբուսի ներսում:
Հարձակումը տեղի է ունեցել գլխավոր ճանապարհին. ավտոբուսն ուղևորներին վերցրել է քաղաքի կենտրոնից ու տեղափոխել աշխատանքի:
Դրա սրահում եղել է 40-50 մարդ:
«Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը եղել է մեքենայի ներսում»,-հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Քաշաֆը:










