Բրյուսելում փոխհրաձգության մասնակիցների տանն ԻՊ-ի դրոշ է հայտնաբերվել
Բրյուսելում իրականացված փոխհրաձգությունից հետո տներից մեկում, որտեղ նախօրեին բարիկադավորվել էին հանցագործները, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ: Այդ մասին հաղորդվում է VTM հեռուստաալիքի Twitter-ի էջում:
Ավելի վաղ հաղորդվել է հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության համար կասկածվող 2 անձի ձերբակալության մասին:
Առավոտյան հաղորդվել էր, որ Բրյուսելում 3 բելգիացի և մի ֆրանսիացի ոստիկան է վիրավորվել, զինված ծայրահեղականը սպանվել է բելգիական և ֆրանսիական ոստիկանության համատեղ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում: Հատուկ գործողությունն անցկացվել է 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։










