Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կպահպանվեն մինչև Ուկրաինային դրա վերադարձը. Պետդեպ

14:33 • 16.03.16

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի ներառվելու 2-ամյակի նախաշեմին հայտարարություն է հրապարակել, որտեղ խոստացել է, որ նրա դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև թերակղզին չվերադարձվի Ուկրաինային, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին՝ հանրաքվեի արդյունքում։

 

«Մենք չենք ընդունի 21-րդ դարում սահմանների՝ ուժով վերաձևավորումը: Ղրիմի հետ կապված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչ շարունակվում է օկուպացումը: Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել օկուպացումը և Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:

 

Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կպահպանվեն մինչև Ուկրաինային դրա վերադարձը. Պետդեպ