ԱՄՆ-ում անօթևանը 100.000 դոլար կստանա՝ վտանգավոր հանցագործների բռնելու համար

09:16 • 16.03.16

Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի իշխանությունները 100 հազար դոլարի պարգևատրում կվճարեն Սան Ֆրանցիսկոյից անօթևան մարդուն տեղեկության համար, որը թույլ է տվել փախուստի մեջ գտնվող երկու հանցագործի ձերբակալել:

 

Մեթյու Հեյ-Չապմենը սպիտակ ֆուրգոն է տեսել, որը ցույց են տվել հեռուստատեսության լրատվական ծրագրերով, և այդ մասին հայտնել ոստիկանությանը:

 

Օրինջ շրջանի Սանտա Անա քաղաքում հունվարի 22-ին տղամարդկանց կենտրոնական բանտից երեք կալանավոր է փախուստի դիմել։ Մեկ շաբաթ անց մեկը հանձնվել է ոստիկանությանը, իսկ մյուս երկուսին տեսել է անօթևան մարդը:

 

Եվս 50 հազար դոլար պարգևատրումն իրար մեջ կկիսեն ֆուրգոնի սեփականատերը և սուպերմարկետի երկու աշխատակիցներ։ Նրանք բոլորը ոստիկանությանն օգնել են հանցագործներին ձերբակալելու հարցում։

ԱՄՆ-ում անօթևանը 100.000 դոլար կստանա՝ վտանգավոր հանցագործների բռնելու համար