Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը
11:01 • 16.03.16
Կուբայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը։
Երկրի առողջապահության նախարարությունում ընդգծել են, որ դա կղզու տարածքում վարակվելու առաջին դեպքն է: Նախքան այդ՝ վիրուսակիրները ժամանում էին այլ երկրներից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հոնդուրասում Զիկա վիրուսով վարակված 1 մարդ է մահացել։
Placeholder










