Դամասկոսը հուսով է, որ ԱՄՆ-ն կճնշի Սիրիայում խաղաղության հակառակորդներին. Ասադի խորհրդական

02:15 • 16.03.16

Տեղեկատվական և քաղաքական հարցերով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը հայտարարել է, թե Դամասկոսն ակնկալում է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշում կգործադրի Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը դեմ արտահայտվողների վրա. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշում կգործադրի նրանց վրա, ովքեր դեմ են Սիրիայում իրավիճակի կարգավորմանը»,-ասել է նա՝ Russia Today-ին տված հարցազրույցում։

Նա նաև մեկնաբանել է ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումը։

Դամասկոսը հուսով է, որ ԱՄՆ-ն կճնշի Սիրիայում խաղաղության հակառակորդներին. Ասադի խորհրդական