2015–ին բունդեսվերի սերվերների վրա հաքերները 71 մլն հարձակում են գործել. Der Spiegel

12:40 • 16.03.16

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բունդեսվերի սերվերների հասանելիության 71 միլիոն չթույլատրված փորձ և հաքերային հարձակում է գրանցել։ Դրանցից 8,5 միլիոնն ունեցել են «վտանգի բարձր մակարդակ», գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով Madsack մեդիախմբի հաղորդագրությունը:

 

Ընթացիկ տարում կիբեռհարձակումների դեմ պայքարելու համար բունդեսվերը պատրաստվում է առանձին IT աշխատակիցների խումբ առանձնացնել և մինչև 1,5 հազար համակարգչային փորձագետ վարձել։ 

 

Այժմ երկրի պաշտպանության նախարարությունը նման կադրերի որոնման թանկարժեք արշավ է իրականացնում: Ընդհանուր առմամբ, ծրագրի համար հատկացվել է 3,6 միլիոն եվրո։

 

2015–ին բունդեսվերի սերվերների վրա հաքերները 71 մլն հարձակում են գործել. Der Spiegel