Հաիթիում խոլերայից 96 մարդ է մահացել
Հաիթիում 2016թ. առաջին 2 ամիսների ընթացքում գրանցվել է խոլերայի հետևանքով մահացության 96 դեպք: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Корреспондент-ը:
Նախորդ տարի այդ նույն ժամանակահատվածում խոլերայից մահացել է 69 հիվանդ: Այնուամենայնիվ, նշվում է, որ հիվանդության համաճարակի նվազման միտում է նկատվում, որն առաջացել է 2010-ին:
2013-ին այդ հիվանդությունը դարձել է ավելի քան 8.000 մարդու մահվան պատճառ, մինչդեռ վարակվածների ընդհանուր թիվը հաշվարկվում էր վեցանիշ թվերով` ավելի քան 650.000 մարդ:
Ներկայում վարակը դարձել է մոտ 9.000 մարդու մահվան պատճառ և վարակել է մոտ 700.000 բնակչի:










