ԻՊ-ը հայտնել է իրաքյան ռամական ինքնաթիռ խոցելու մասին. ԶԼՄ-ներ

20:14 • 16.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ իրաքյան ռազմական ինքնաթիռ է խոցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն`  Agence France Presse-ին հղումով:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքի մոտակայքում կործանվել է հետախուզական թռիչք կատարող Cessna 208 Caravan ինքնաթիռը: Ռազմական աղբյուրները հայտնել էին, որ վթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը: Օդանավում 3 մարդ  է գտնվել, որոնց ճակատագիրն անհայտ է:


Ֆրանսիական գործակալության տվյալներով` ԻՊ-ի գրոհայինները Twitter-ի իրենց էջերից մեկում հաղորդել են, որ ինքնաթիռը, որի անձնակազմը 5 հոգուց է բաղկացած եղել, խոցվել է: Գրոհայինների պնդմամբ ինքնաթիռը մտադրություն ուներ ռմբակոծել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Խավիջա քաղաքը:

 

ԻՊ-ը հայտնել է իրաքյան ռամական ինքնաթիռ խոցելու մասին. ԶԼՄ-ներ