ԻՊ-ը կորցրել է Սիրիայում և Իրաքում տարածքների 22 տոկոսը. զեկույց
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները կորցրել են Սիրիայում և Իրաքում վերջին 14 ամիսներին իրենց հսկողության տակ գտնվող տարածքների 22 տոկոսը: Այդ մասին ասված է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերության փորձագետների հաշվարկներով՝ ԻՊ-ն այդ ընթացքում զրկվել է 40 տոկոս եկամուտներից, որոնք առավելապես ստացվում էին նավթի վաճառքից:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը։










