Վերին Լարսի անցակետում ԻՊ-ին միանալ ցանկացող երկու մարդ է ձերբակալվել

18:31 • 16.03.16

«Վերին Լարս» անցակետում ձերբակալվել են Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկի երկու քաղաքացիներ, որոնք պլանավորել էին մեկնել Սիրիա և միանալ «Իսլամական պետությանը»։
 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը։


«Իրավախախտները տեղի բնակիչների կողմից հանձնվել են անվտանգության ծառայություններին, որտեղ իրեն հանցավոր մտադրությունների մասին խոստովանական ցուցմունք են տվել»,-ասել են գերատեսչությունից։


Սահմանապահ ծառայության տեղեկություններով՝ քննարկվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը. «Զինյալ խմբավորումներին անդամակցելը»։


Այդ հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում։
 

Վերին Լարսի անցակետում ԻՊ-ին միանալ ցանկացող երկու մարդ է ձերբակալվել