Ռուսաստանը Սիրիայի հարցով բանակցություններում հույս ունի ամրապնդել գրանցված հաջողությունները. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ հաջողություն են ակնկալում սիրիական հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մենք պայմանավորվել ենք սերտորեն համագործակցել Սիրիայի հարցով միջազգային աջակցության խմբի շրջանակներում՝ վերջին շրջանում նկատված դրական փոփոխությունների կոնտեքստում»,-հայտարարել է Լավրովը։
Նա նշել է, որ խոսում է «ռուս-ամերիկյան նախաձեռնությունների իրականացման մասին, որոնց աջակցում է Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ մարտական գործողությունների դադարեցման, կարիքի մեջ գտնվող բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու, քաղաքական գործընթացները սկսելու մասին»։
«Այդ բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Մենք ակնկալում ենք, որ այդ հաջողությունը, որի մասին դեռ զգուշավորությամբ կարող ենք խոսել, կշարունակվի Ժնևյան բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունենում այս շաբաթ և կշարունակվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,-հավելել է նա։










