Ավստրիան Մակեդոնիային օգնություն է առաջարկում սահմանները պաշտպանելու հարցում
Ավստրիան Մակեդոնիային իր օգնությունն է առաջարկել փախստականներից սահմանները պաշտպանելու հարցում, ովքեր Հունաստանից ուղևորվում են Կենտրոնական Եվրոպա, հայտնել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը:
«Պաշտպանական գերատեսչությունն այժմ պարզում է` կարո՞ղ ենք մենք օգնել տեխնիկական միջոցներով, ինչպես, օրինակ, գիշերային դիտման սարքերով»,- նշել է նախարարը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ արևմտաբալկանյան երթուղին պետք է միանշանակ փակ մնա։ Մակեդոնիան, իր սեփական սահմանները պաշտպանելով, շատ է օգնում ամբողջ ԵՄ-ին և այդ կապակցությամբ ԵՄ-ն պետք է ավելի շատ աջակցի նյութապես, փոխանցում է Deutsche Welle-ն:










