Մեքսիկայում ոստիկանությունը 95 անօրինական ներգաղթյալներով բեռնատար է հայտնաբերել

08:52 • 16.03.16

Մեքսիկայում ոստիկանությունը կանգնեցրել է 95 անօրինական ներգաղթյալներով բեռնատար, նրանց թվում եղել է 20 երեխա։ Կանխել «կենդանի ապրանքի» անօրինական տեղափոխումը հաջողվել է անանուն զանգի շնորհիվ, փոխանցում է Вести-ն։


Ներգաղթյալները շարժվել են դեպի ԱՄՆ: Քաղաքացիությունը պարզելուց հետո նրանք կարտաքսվեն իրենց երկրներ: Բեռնատարի վարորդը և ևս մի մարդ, ով եղել է նրա հետ, ձերբակալվել են:


«Գվատեմալայից, Սալվադորից, Հոնդուրասից և Էկվադորից ներգաղթյալները պատմել են, որ ուղևորվել են ԱՄՆ, սակայն չեն ունեցել փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս նրանց մնալ Մեքսիկայի տարածքում»,- հայտնել են իշխանությունները:

Մեքսիկայում ոստիկանությունը 95 անօրինական ներգաղթյալներով բեռնատար է հայտնաբերել