Նոր Նորքի Գայի պողոտայում տարադրամի փոխանակման կետի վրա զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել (լուսանկարներ)
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տարադրամի փոխանակման կետի մոտ կրակոցներ են հնչել. այս մասին Tert.am-ին ասացին ոստիկանությունից:
Զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա:
Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի աշխատակցի ուղղությամբ և իր մեքենայով դիմել փախուստի: Ավազակային հարձակումից տուժածներ չկան, կատարվում են որոնողական աշխատանքներ:
.jpg)
.jpg)
.jpg)










