Մարկո Ռուբիոն դուրս է եկել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարից. երեքշաբթի կայացած փրայմերիզների արդյունքները

09:46 • 16.03.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ավարտել է իր ընտրարշավը: Իր հայտարարությունը Ռուբիոն արել է Ֆլորիդա նահանգում կրած պարտությունից հետո, որի սենատորն է նա, հաղորդում է CBS News-ը:

 

Ռուբիոն նշել է, որ 2016 թվականին նա չի կարողանա դառնալ նախագահ: Նա ընդգծել է, որ նախկինի պես լավատես է Միացյալ Նահանգների ապագայի հարցում։

 

Ֆլորիդայում դեմոկրատների ձայների 77 տոկոսի հաշվարկից հետո հաղթում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հավաքել է 65,2 տոկոս, իսկ նրա հակառակորդը՝ Բերնի Սանդերսը՝ 32,6 տոկոս:

 

Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուների մոտ հաշվարկվել է ձայների 71 տոկոսը: Դոնալդ Թրամփը և Մարկո Ռուբիոն 45,3 տոկոս և 27,7 տոկոս ունեն, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը՝ 16,4 և 6,6 տոկոս:

 

ԱՄՆ հինգ նահանգներում՝ Իլինոիսում, Միսուրիում, Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում և Ֆլորիդայում երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, անց են կացվել փրայմերիզներ: Իլինոիսում և Միսուրիում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փոքր առաջընթացով հաղթել է Բերնի Սանդերսին, իսկ Օհայո, Հյուսիսային Կարոլինա և Ֆլորիդա նահանգներում նա վստահ հաղթանակ է տարել Սանդերսի նկատմամբ:

 

Մարկո Ռուբիոն դուրս է եկել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարից. երեքշաբթի կայացած փրայմերիզների արդյունքները