Ոստիկաններին տեսնելով՝ տղամարդը «SUBUTEX»-ի 5 դեղահաբ փորձել է կուլ տալ

10:10 • 16.03.16


 

Մարտի 14-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանյան փողոցի սկզբնամասից՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Ս.-ին և 1987 թ. ծնված Արշավիր Վ.-ին:


Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝ փորձելով կուլ տալ, սակայն կանխվել է ոստիկանների կողմից:
 

Գուրգեն Կ.-ի ծոցագրպանից հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ, իսկ տաբատի գոտկատեղի հատվածից՝ գաղտնի փականով դանակ:


Արշավիր Վ.-ի գրպանից հայտնաբերվել է 7սմ երկարությամբ ծալովի դանակ:
Կատարվում է հետաքննություն:


 

Ոստիկաններին տեսնելով՝ տղամարդը «SUBUTEX»-ի 5 դեղահաբ փորձել է կուլ տալ